Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

12 մար 2020 12:00

Արդեն տասը անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում․ Արսեն Թորոսյան

Կառավարության այսօրվա նիստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսով ևս երեք նոր դեպքի մասին, ասաց, որ այս պահին մենք ունենք հաստատված չորս դեպք։


«Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած՝ դիմելու պահին ունեցել են ջերմություն, և միայն մեկն ունի այս պահին գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիեՆտները որևէ բուժում չեն ստանում։ Վերջին երեք պացիենտները բոլորը ժամանել են ՀՀ Իտալիայից, վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագտեների հսկողության տակ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով, և գանգատներն ի հայտ գալուն պես՝ հոսպիտալացվել են, և, փաստորեն, նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Իրականացվել են նաև այլ կանխարգելիչ միջոցառումներ, օրինակ՝ այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը, արդեն տասը անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ ևս 31 անձ է պահվում։ 

«Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, մեծաթիվ մարդկանց շրջանում, հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում օրվա ընթացքում։

Մնացած միջոցառումները շարունակվում են, օդանավակայանում հատուկ քարտերի լրացում և տնային հսկողություն է իրականացվում այն բոլոր երկրներից, որտեղ որ դեպքերի թիվը շատ է, ինչպես նաև իրականացվում են միջոցառումներ ամբողջ երկրում կանխարգելման ուղղությամբ։
Եվ ես նորից եմ ուզում կրկնել, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի հետագա տարածումը կանխարգելելու ուղղությամբ»,-ասաց նախարարը։
Տիգրան Ավինյանն էլ իր կողմից հավելեց, որ կիրակի օրը տեղի կունենա մեկ չարթերային թռիչք Հռոմից Երևան, որը կազմակերպվում է կառավարության և տեղական ավիափոխադրողի կողմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր