Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

12 մար 2020 13:41

Թուրքական ԶԼՄ-ներին մտահոգել են Հայոց ցեղասպանության մասին Երուսաղեմում փակցված քարտեզները

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված անգլերեն քարտեզները:
Դժգոհություն են հայտնում, որ Հայոց ցեղասպանություն 1915-1923թթ. վերնագիրը կրող քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները  ներկայացվում են մասնատված:
Թուրքական շրջանակները մտավախություն ունեն, որ եթե Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, ապա Իսրայելը հնարավոր է ձերբակալի նրանց` «ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով:
«Եթե քարտեզները նույնիսկ վերացվեն, միևնույն է, նորերը կփակցվեն»,-ասված է աղբյուրում:
Նշվում է նաև, որ քարտեզում Օսմանյան Թուրքիան բաժանված է երկու մասի: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյան մասի որոշ շրջաններում Հայաստան, իսկ հարավ-արևելքում` Քուրդիստան:
Ինչպես գրում է ermenihaber-ը, որ քարտեզում կարմիր գույնով պատկերված են այն շրջանները, որտեղ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիան հայերի բնաջնջում է իրականացրել:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր