Բամբասանքի տարածում.Քաղաքապետը ոչ մի տեղ չի գնացել, նա Երևանում է՝ ընտանիքի հետ,

Մինչդեռ, քաղաքապետը ոչ մի տեղ չի գնացել, նա Երևանում է՝ ընտանիքի հետ։ Ցանկացած մարդու, առավելևս հանրային դեմքերի ելումուտը երկրից հնարավոր է ստուգել, և պրոֆեսիոնալ լրագրողը գիտի, թե ինչպես են դա անում։ Բայց, ինչպես երևում է, մեր գործընկերների խնդիրը ոչ թե իրականությունը հաղորդելն է, այլ տարբեր երանգավորմամբ բամբասանքի տարածումը։
Անչափ ցավալի է, որ այդ «երգչախմբին» իր ձայնն է միացրել ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որին երեկվանից հանգիստ չի տալիս քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու փաստը։
Կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ առաջամարտիկը, որի երևակայության արգասիքն առիթ ունեցանք վայելելու անցած տարվա վերջին ամիսներին, իր ֆեյսբուքյան գրառումներում օգտագործում է «չհայտարարված արձակուրդ», խորհրդավոր տերմինը, դժգոհում, որ ոչ ոք չգիտի, թե ուր է գնացել քաղաքապետը և կոչ է անում նրան՝ շուտափույթ վերադառնալ երկիր ու պայքարել կորոնավիրուսի դեմ։
Ստիպված եմ հարգարժան պարոն Խաժակյանին առաջարկել՝ հրաժարվել բամբասանքի հիման վրա դատողություններ անելու՝ արդեն սովորական դարձող պրակտիկայից և ֆեյսբուքյան ստատուսներ թողարկելուց ազատ ժամանակ այնուամենայնիվ ընթերցել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը և Աշխատանքային օրենսգիրքը, մասնավորապես, արձակուրդի իրավունքին վերաբերող դրույթները։
Իսկ հակահամաճարակային գործողությունների հարցում քաղաքապետարանը հետևում է առողջապահության նախարարության հրահանգներին»։