ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ բողոքին միացել են նաև ՄԻԱՎ վարակակիրներ
«ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների այսօրվա բողոքի ակցիային միացել էին նաև ՄԻԱՎ վարակակիրներ: Նրանք բոլորը միասի կառավարության շենքի դիմաց են՝ կրկին բարձրաձայնելով կառավարության որոշման՝ ՁԻԱՀ-ի կենտրոնը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին, սխալ լինելու մասին:
ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներից մեկն ասաց, որ այս պահի դրությամբ, այն մասնագետները, որոնք ազատման դիմում էին գրել՝ նաև այդպես բարձրաձայնելով իրեն դժգոհությունն այդ որոշումից, 26-ինը մակագրել են, այսինքն՝ ազատվել են աշխատանքից:
«Հիմա ՁԻԱՀ կենտրոնի մնացած մի քանի տասնյակ մասնագետները սպասում են, որ իրենց դիմումները մակագրեն: Արդեն ՁԻԱՀ կենտրոնում չունենք մասնագիտական բավականին ներուժ»,- ասաց կենտրոնի աշխատողներից մեկը:
Դիմում գրած աշխատակիցները հայտարարում են, որ իրենք արդեն մեկ տարի է բարձրաձայնում են, որ իրենց մասնագիտական դիրքորոշումը հաշվի չեն առել նման որոշում կայացնելու ժամանակ, բարձրաձայնում են՝ ՁԻԱՀ կենտրոնի և «Նորքի» ինֆեկցիոնի միավումն վտանգավոր է երկրի համար, երկրի անվտանգության համար ՁԻԱՀ առումով: