Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

12 մար 2020 16:30

Տեսանյութ. Էդ լիզելու համար ա, որ վզակոթերին տալով՝ տվել-հանել եմ գործից, ու հիմա եկել, քաղաքական գործիչ են խաղում

«Էսօր կան մարդիկ, որոնց, այո՛, հեղափոխությունից հետո շատ հանգամանքներով բերել, պաշտոններ ենք տվել ու վստահել, պարզվում ա՝ դրանց էլ ա դուր եկել օտարերկրյա կոշիկների համը: Ու երկրի բարձրագույն պաշտոնյաները, վարչապետի թիկունքում, ըստեղ-ընդեղ կոշիկներն են լիզել օտարերկրացիների»,- Վայքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Էդ լիզելու համար ա, որ վզակոթերին տալով՝ տվել-հանել եմ գործից, ու հիմա եկել, քաղաքական գործիչ են խաղում: Տո ա՛յ դուրսպրծուկներ, վզակոթերիդ ուտելու եք, ոնց սկսել եք սերժերի հետ, տենց էլ ավարտելու եք»,- ասաց Փաշինյանը:
 Երկու տարի առաջ Ադրբեջանն էր մեզ պատերազմով վախպեցնում, հիամ Սերժ Սարգսյան ու հանրապետական են մեզ պատերազմով վախեցնում: Վայքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են, որ մեր կառավարությունը ճիշտ քաղաքականություն չի վարում, ինչը կբերի պատերազմի: Եթե դուք ըտենց ճիշտ քաղաքականություն էիք վարում, ընենց անեիք 2016 թվի պատերազմը չլիներ: Եթե ըտենց հմուտ դիվանագետներ եք:

Ձեր դիվանագիտությունը եղել է այն, որ ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք: Այ անինքնասերներ:
Ողբերգությունը եղել է այն, որ դա արել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք լիզողն ու լիզելու եք:

***
Մալիշկայում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ֆեյսբուքյան իր էջում վերջերս կատարած գրառմանը. «Մի սյուռքահայ կնոջ նամակ հրապարակեցի իմ էջում, որը գնացել էր անձնագրերի և վիզաների վարչություն ու խնդրի առաջ կանգնել: Տարել-բերել, տարել-բերել էին էդ կնոջը, բայց էդ չի էականը: Պարզվում ա՝ վարչապետին ենթակա մարմնի աշխատողը քաղաքացուն ասել ա՝ լա՛վ, ի՞նչ ես եկել ստեղ, գնա՛ քո երկիր: Նիկոլը խաբել ա ձեզ, եկել ես ստեղ, ի՞նչ անես... Կորոնավիրուսը չի վտանգավոր, կորոնավիրուսը դրանք են, որ մինչև հիմա քայքայում են մեր պետական համակարգի օրգանիցմը: Էդ վիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, օղիով դիզինֆեկցիա անենք»,- ասաց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր