Արբանյակն Իրանում զանգվածային գերեզմաններ է հայտնաբերել. կորոնավիրուսի զոհերի թիվն իրականում կարող է շատ ավելի մեծ լինել
![](https://www.tert.am/news_images/1079/3235400_1/1200.thumb.jpg)
Նկարներում երևում է, որ փետրվարի վերջից գերեզմանների տարածքը կտրուկ ավելացել է, ինչը վկայում է, որ համաճարակի տարածման ծավալները հսկայական են, սակայն իշխանությունները փորձում են քողարկել դա:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին, երբ նոր գերեզմանափոսերն արդեն փորվում էին, Ղոմից մի պաշտոնյա երկրի առողջապահության նախարարությանը մեղադրել էր բռնկման իրական ծավալի մասին ճշմարտությունը միտումնավոր թաքցնելու համար:
Նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան
10 000 մարդ, կա 429 զոհ:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: