Այսօր սպասում ենք լավ նորությունների կորոնավիրուսի հետ կապված. Փաշինյան

Նա նկատեց, որ առողջապահության նախարարն էլ ասաց, որ մարդիկ փողոցներում դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն. «Դիմակ կրելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ եւ այն մարդը, ով շփվում է այդ ախտանշաններ ունեցող մարդու հետ: Մնացածի դեպքում ավելի լավ է ձեռքով չբարեվել եւ հանդիպելիս չհամբուրվել: Այնպես որ դիմակների շուրջ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ այսօր սպասում ենք լավ նորությունների կորոնավիրուսի հետ կապված. «Այսօր կհետազոտվեն դեռեւս մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսում» մեկուսացված մեր հայրենակիցները եւ բավականինմեծ հավանականություն կա, որ նրանցմոտ ախտորոշումը կլինի բացասական եւ մենք նրանց համբերատարության համար շնորհակալություն հայտնելով կուղեկցենք իրենց տները: Մեծ հավանականություն կա, որ հենց այդպես էլ տեղի կունենա»:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 13-ին, կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար խորհրդակցություն է հրավիրել:
Նախօրեին նա ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել Երեւան: Նա ուղիղ եթերում հայտարարել էր, որ այսօր՝ մարտի 13-ին դպրոցները, բուհերը եւ մանկապարտեզները:
Նշենք, որ նախօրեին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6–ի։ 88 մարդ մեկուսացվել է: