Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 մար 2020 14:26

Իտալիայում նույն օրը, 2 ժամվա տարբերությամբ, կորոնավիրուսի հետեւանքով մահացել են ամուսինները

Իտալիայից ամուսինները, որոնք միասին են ապրել 60 տարի, կորոնավիրուսի հետեւանքով մահացել են նույն օրը՝ 2 ժամվա տարբերությամբ:
82-ամյա Սեւերա Բելոտիի եւ 86-ամյա Լուիջի Կարարայի որդին Daily Mail-ին ասել է, որ զույգը բնակվում էր Ալբինո քաղաքում (Բերգամո հյուսիսային նահանգ): Մեկ շաբաթից ավելի նրանք բարձր ջերմություն ունեին եւ երկար ժամանակ տանն էին մնում: Այնուհետեւ տարեց զույգին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ամուսինները մահացել են երեքշաբթի՝ մարտի 10-ին, կինը՝ 9:15-ին, իսկ ամուսին՝ 11:00-ին:
Նրանց որդի Լուկան կարանտինի պատճառով չի կարողացել ծնողներին տեսնել մահանալուց առաջ:
«Քո մերձավորները մենակ են մնում, եւ դու անգամ չես կարողանում հրաժեշտ տալ, գրկել նրանց, փորձել մխիթարել»,- ասել է նա:
Լուկան հիմա՝ կնոջ եւ 2 երեխաների հետ կարանտինի մեջ է:
Վերջին տեղեկություններով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու արդեն 15 113 եւ մահվան ելքով 1016 դեպք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր