Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

14 մար 2020 14:55

Տեսանյութ. Համաճարակի դեմ պայքարի գործում վճռական է լինելու ապրիլ ամիսը. աստղաբան

Համաճարակային ամենաբարդ և խճճված ծանր իրավիճակը լինելու է մարտի վերջին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան Աննա Հախվերդյանը։
Նրա խոսքով մարտ ամսին աստղաբանական տեսանկյունից երկու չար մոլորակները՝ Սատուրնը և Մարսը միանում են Ջրհոս նշանում, որը մարդու խորհրդանիշն է. «Այսինքն չար մոլորակները մարդու դեմ են կանգնում։ Այդ մոլորակների միությունը տեղի է ունենում մարտի 31-ին։ Ամենաբարդ իրավիճակը լինելու է մարտի վերջին և ապրիլ ամսվա ընթացքում, որից հետո իրավիճակը զգալիորեն մեղմանալու է և այս համաճարակային իրավիճակն անցնելու է»,-ասաց աստղաբանը։
Վերջինիս խոսքով չինական մետաֆիզիկայի տեսանկյունից ունենք մետաղական մուկը, իսկ մետաղը կապված է թոքերի, շնչառական օրգանների հետ։ Եվ այս շրջանում ձևավորվում է շատ հզոր մետաղ, որտեղ կա նաև ջուր, այսինքն` ցուրտ էներգիայի ներհոսք. «Այդ ցրտի պայմաններում բացակայում է կրակը, որը տաքացնում է, և զարգանում են այս տեսակի ինֆեկցիաներ։ Հատկապես ձմռան ընթացքում, երբ չունենք կրակ, շնչառական ուղիների հետ կապված առողջական խնդիրներ են առաջանում»,-նշեց Աննա Հախվերդյանը՝ ընդգծելով՝ քանի որ ամառ է մոտենում, կրակը կհզորանա, ինչն էլ կնպաստի առողջական այս խնդիրների վերացմանը։ Աստղաբանը հորդորում է շատ չմտահոգվել և խուճապի չմատնվել։
«Սատուրնը մուտք է գործում Ջրհոս մարտի 21-ին։ Տաս օր հետո նրան է միանում Մարսը։ Դա ամենաբարդ իրավիճակն է ստեղծելու, որը մայիս-հունիս ամիսներին կանցնի։ Վարակվողների թիվը մաքսիմալի կհասնի մարտ-ապրիլին։ Համաճարակի դեմ պայքարի գործում վճռական է լինելու ապրիլ ամիսը»,-ասաց Աննա Հախվերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր