Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 մար 2020 11:57

Մոսկվայում 2 տարեկան երեխան մահացած մոր դիակի հետ երկու օր մնացել է մի բնակարանում

Մոսկվայում երկու տարեկան մի աղջիկ  բնակարանում երկու օր նստել է մահացած մոր դիակի մոտ,  նրան հանձնել են մորաքրոջը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են իրավապահ մարմինները:
«Պարտիզանկայայի փողոցում ՝ բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երկու տարեկան մի աղջիկ, որը մահացած մոր մարմնի հետ միայնակ գտնվել էր բնակարանում: Բժիշկների հետազոտություններից հետո երեխան տեղափոխվել է մորաքրոջ մոտ»,- հայտնում են գործակալության աղբյուրները:
Տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, որը պարզում է դեպքի հանգամանքները և կնոջ մահվան պատճառը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր