Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

18 մար 2020 16:12

Ճապոնիայում մահացել է ուրիշներինդիտավորյալ վարակելու համար կարանտինը խախտած տղամարդը

Ճապոնիայում մահացել է Գամագորի քաղաքի (Աիչի պրեֆեկտուրա) բնակիչը, ով դիտավորությամբ մարդկանց վարակում էր կորոնավիրուսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը:
Ըստ գործակալության տեղեկությունների` տղամարդը մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառները չեն նշվում:
Մարտի 4-ին 57-ամյա ճապոնացու մոտ նոր տիպի կորոնավիրուս էր հայտնաբերվել: Բժիշկները չէին կարողացել նույն օրը հոսպիտալացնել նրան եւ խնդրել էին մնալ տնային կարանտինում: Սակայն, փոխարենը, տղամարդն ընտանիքին հայտարարել էր, որ կգնա «վիրուսը տարածելու»: Նա բար եւ ֆիլիպինյան փաբ էր գնացել, որտեղ մի քանի օր անց աղջիկներից մեկի մոտ նույնպես կորոնավիրուս էր հայտնաբերվել: Երկու հաստատություններն էլ այժմ կարանտինացված են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր