«Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են. «Ժողովուրդ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար       ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»    

19 մար 2020 11:54

Տոկիոյի Օլիմպիական խաղերն «անիծված» են. խաղերն ամեն 40 տարին մեկ խափանվել են

Ճապոնիայի փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերն «անիծված» են։ Վերջին օրերին ենթադրություններն առ այն, որ խաղերը ստիպված կլինեն հետաձգել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ավելի իրատեսական են դառնում, գրում է The Guardian-ը։

Տարո Ասոն չորեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովին ասել է, որ Օլիմպիական խաղերը ամեն 40 տարին մեկ խափանվել են համաշխարհային իրադարձությունների պատճառով։

Օրինակ, երբ Ճապոնիան մտադիր էր ամառային և ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնել 1940 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպեց չեղյալ հայտարարել Խաղերը։

Քառասուն տարի անց շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ճապոնիան, բոյկոտել են Մոսկվայում անցկացվող Օլիմիպիական խաղերը՝ ի նշան Աֆղանստան Խորհրդային Միության ներխուժման դեմ բողոքի:

«Սա խնդիր է, որը տեղի է ունեցել յուրաքանչյուր 40 տարին մեկ։ Օլիմպիական խաղերն անիծված են և դա փաստ է»,-ասել է Ասոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր