Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

19 մար 2020 16:31

Նորքի ինֆեկցինոնն աշխատում է գերծանրաբեռնված,կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին

«Առաջիկայում կունենանք առանձին կից հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին, որպեսզի ընդհանուր հիվանդանոցների ներսում ներհիվանդանոցային վարակի փոխանցում տեղի չունենա, ինչպես եղավ շատ տեղերում: Օրինակ՝ նույն Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել կորոնավիրոսով»,- մարտի 19-ին հայտարարեց Առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը: Նրա վկայությամբ՝ մարզային բուժհիմնարկներում կորոնավիորսով հիվանդների բուժում չի իրականացվի: Բուժման ողջ գործընթացը կկենտրոնանա Երևանում:
     Այժմ Նորքի ինֆեկցինոնն աշխատում է գերծանրաբեռնված: Նախարարը հայտնեց, որ, վարակաբանների հնարավոր պակասը լրացնելու համար առաջիկայում ընդհանուր պրոֆիլի մասնագետներին կվերապատրաստեն կորոնավիրուսի բուժման համար: Ըստ նախարարի՝ շատ սպեցիֆիկ պատրաստության կարիք տվյալ դեպքում չկա:
     Ա.Թորոսյանը խոսեց նաև դիմակների և դրանք կրելու արդյունավետության մասին: Դիմելով դիմած կրած լրագրողներին՝ նա նկատեց, որ այդ դիմակները վիրուսից չեն պաշտպանում, որովհետև վիրուսն ավելի բարակ է, քան դիմակների վրայի անցքերը:
     Երկրորդը՝ դիմակները 3-4 ժամը մեկ փոխվելու ենթակա են, և չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը:
     «Դիմակ կրել փակ տարածքում, փողոցում, որը քեզ չի պաշտպանելու, իմաստ չունի: Պաշտպանելու են վիրուսից N 95 կամ FFP 3 հաստությամբ դիմակները, որոնք պետք է կրվեն պատշաճ՝ խիստ ամուր կպած լինելով ամբողջ դեմքին: Ավելին՝ վիրուսակրի հետ շփվելիս պետք է կրել ամուր, աչքերը հերմետիկ փակող ակնոցներ, որպեսզի վարակը նաև աչքերի միջոցով չփոխանցվի»,- պնդեց նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր