Կառավարությունը ԿԲ-ից պարտք չի վերցնելու. 150 մլրդ դրամի փաթեթը կիրականացնի իր խնայողությունների հաշվին
![](https://armtimes.com/static/article/13/50/53/135053.jpg)
Հարցին, թե ի՞նչ միջոցներով է կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն ցուցաբերելու տնտեսությանը, արդյոք դա չի կատարվելու ԿԲ-ից պարտք վերցնելու հաշվին, եւ դա ինչի կարող է հանգեցնել, Արթուր Ստփանյանը պատասխանեց. «Կառավարությունը Կենտրոնական բանկից պարտք չի վերցնելու: Դուք գիտեք, որ այսօր էլ կառավարությունը ԿԲ-ի գանձապետական հաշվի բավականին մեծ միջոցներ ունի:Կառավարությունն իր հետագա գործունեությունը կառուում է այնպես, որ երկիրը բնականոն զարգացումների մեջ է լինելու: Բյուջեում հարկեր են հավաքվելու, բոլոր ծախսերը արվելու են, այդ թվում կապիտալ ծախսերը, ինչի վրա մեծ ուշադրություն է դարձնում վարչապետը եւ այս 150 մլրդ դրամի փաթեթը, ըստ էության, նախորդ տարվա խնայողությունների արդյունքում են կատարվելու, ես կարծում եմ»: