Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

28 ապր 2020 13:53

Ատոմ Ջանջուղազյանը՝ 300 մլրդ դրամից 100 մլրդ-ը բնակիչներին բաժանելու մասին.դրանք ազատ միջոցներ չեն

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:


Ազգային ժողովում այսօր «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, որ իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների: «Այդ ի՞նչ գումարի մասինէ խոսքը»,-հարցրեց նա:


Նախարարը նախ նշեց, որ թեև վստահ չէ, թե ինչ 300 մլրդ դրամի մասին է խոսքը, բայց ենթադրում է, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամի մասին է: «Պետք է նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Դրա հետ կապված պարզաբանումը շատ մանրամասն ներկայացվել է: Գանձապետական միասնական հաշիվը՝ գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ՝ 1996-ից սկսած, պարբերաբար իր մեջ համախմբել է պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Եվ այն հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Դա ամենևին չի նշանակում, թե դրանք ազատ են և ժամանակի որևէ պահին կարող է օգտագործվել ցանկացած ուղղությամբ»,-ասաց նախարարը:


Նախարարը պարզաբանեց, որ կառավարությունը չի կարող օգտագործել համայքին, ՏԻՄ-ին պատկանող դրամական միջոցները: «Դրա մաս է նաև կայունացման դեպոզիտ հաշվի մնացորդը, որը քննարկվել է անցյալ տարվա՝ քննադատության թիրախում գտնվող եվրոպարտատոմսերի վերաֆինանսավորման գործառնությունից ձևավորված միջոցների հաշվին: Եվ մնացորդը նպատակաուղղված է ֆինանսավորելու համար այս տարվա սեպտեմբերին սպասվող մարումը՝ 2013 թվականին թողարկված եվրոպարտատոմսերի վերջին կտորի: Այս ցանկը կարելի է շարունակել: Իսկ այն, ինչ մնում է կառավարության տրամադրության տակ, որպես բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր իր արտացոլումն է գտնում հաջորդ տարվա բյուջեի ֆինանսավորման աղբյուրներում»,-ասաց նա:


Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ մնացորդ: «2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխության նածագծով հենց նախատեսվում է, որ պարտք կներգրավի, և պարտաքին ցուցանիշները կփոխվեն»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր