Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

21 մար 2020 10:00

Վարչապետը էկոնոմիկայի նախարարին հրահանգել է վերահսկել կոնյակի տեղական արտադրությունը․ ի՞նչ կեղծիքի են դիմել տնտեսվարողները․«Ժողովուրդ»

«Մայիսի 19-ին՝ կառավարության նիստին, հերթական անգամ ականատես եղանք մի իրավիճակի, երբ նախագիծ էր ներառվել օրակարգ, որը սկսվեց քննարկվել, սակայն ընթացքում արժանացավ քննադատության ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և վերջինս կրկին զգուշացում տվեց:

Կառավարությունն առաջարկում էր հարկային արտոնություն սահմանել կոնյակ ու կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունների գործունեության առաջին երկու տարիների համար։ Այսինքն՝ սահմանված տարեկան տուրքի գումարը 10 մլն դրամից կնվազեցվի. այն կսահմանվի 50 հազար դրամ։

Սակայն նախագիծը հանվել է օրակարգից, հետ է ուղարկվել նախարարություն՝ լրամշակումների։ Այս նախագծի շուրջ կառավարության անդամների կարծիքներն իրար հակասել են: Եվ նրանց կարծիքներին ծանոթանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է՝ նկատելով, որ նախագիծը մինչև կառավարություն բերելը բավարար քննարկված չի եղել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաև կոնյակի սպիրտի արտադրությամբ, ինչպես նաև մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսել ցանկացող տնտեսվարողներ:

Եվ դրա հետ մեկտեղ վարչապետը էկոնոմիկայի նախարարին հրահանգել է վերահսկել կոնյակի տեղական արտադրությունը, քանի որ տնտեսվարողներ են եղել, որոնք տարիներ շարունակ կոնյակի սպիրտ են ներկրել ու այն վաճառել տեղական արտադրանքի անվան տակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր