2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ          Տեսանյութ․Ովքեր ստեր տարածեցին, նրանց դեմ հայցադիմում է ներկայացվելու իսկ վճարը գնալու է Սևանի հոգեբուժարանի սենյակների վերանորոգմանը       Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, աշխատակիցները Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն    

21 մար 2020 14:28

ԱՀԿ-ն երկրների միջև բաշխել է 1,5 միլիոն լաբորատոր թեստ,ապագայում 100 անգամ ավելի շատ անհրաժեշտ կլինի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն երկրների միջև բաշխել է 1,5 միլիոն լաբորատոր թեստ` COVID-19-ի կորոնավիրուսի ախտորոշման համար, բայց ապագայում 100 անգամ ավելի շատ անհրաժեշտ կլինի: Այս մասին նշել է ԱՀԿ՝ արտակարգ դրությունների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
 
Ըստ Ռայանի՝ թեստերի տրամադրումը շատ դժվարացել է, քանի որ շատ երկրներ արգելափակել են օդային և ցամաքային սահմանները:
«Սակայն իրավիճակը անհույս չէ: Չինաստանում արտադրողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել զգալիորեն համալրել Դուբայում գտնվող պահեստները, և այդ աշխատանքը կշարունակվի»,- հավելել է Ռայանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր