Մասնավոր ընկերությունները չեն ուզում աշխատավարձ վճարել աշխատակիցներին․ ԱԱՏՄ-ի արձագանքը

«Շուտով կառավարության կողմից կլինի հարցի օրենսդրական կարգավորումը, իսկ մինչ այդ աշխատողներին հորդորում ենք դիմումներ չգրել իրենց հաշվին արձակուրդ գնալու մասին: Եթե գործատուն չի կարող ապահովել աշխատանքի հեռավար կազմակերպումը, ապա իրավունք չունի ազատման սպառնալիքով աշխատողին ուղարկել չվճարվող արձակուրդ»,- «Ֆեյսբուք»-ում արձագանքել էր ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
Խնդրի վերաբերյալ այսօր հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը․
❌ ՀՀ վարչապետի 2018թ․ հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։ Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից:
✅ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019թ․ դեկտեմբերի 4-ի ՀՕ-265-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ 2004 թ․ նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։
✅ Օրենսգրքի նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից»,- նշված է տեքստում: