Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 մար 2020 11:35

Տեսանյութ.Տեղեկություն հրապարակելու զանցանքի համար սանկցիան հանվել է. Ռուստամ Բադասյան

ԱԺ մարտի 23-ի արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի 2-րդ ընթերցմամբ հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԶԼՄ-ներում սահմանափակման դրույթի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ ֆիզիկական, իրավաբանական անձանց մասով տեղեկություն հրապարակելու զանցանքի համար սանկցիան հանվել է:
     Կառավարությունը հիմա քննարկում է, որ արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումը հանվի, առաջիկայում պարզ կլինի:
     «Առաջարկվում է ԶԼՄ հասկացությունն ընդամենը փոխարինել լրատվական գործունեություն իրականացնողով, որովհետև ԶԼՄ-ն շատ նեղ շրջանակ է ընդգրկում, ինտերնետային կայքերը չեն ընկնում այդ հասկացության տակ: Դրանց համար ամրագրվում է, որ եթե 2-րդ անգամ խախտում է արվում, ենթարկվում են վարչական պատասխանատվության»,- ասաց նախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր