Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

23 մար 2020 16:22

Տեսանյութ.Ուկրաինայի առողջապահության նախարարը 65 տարեկանից բարձր անձանց համեմատել է «դիակների» հետ

Ուկրաինայի առողջապահության նախարար Իլյա Եմեցը 112.ua-ին տված հարցազրույցում 65 տարեկանից բարձր անձանց համեմատել է դիակների հետ։
Խոսելով երկրում կորոնավիրուսի տարածման մասին՝ նախարարը կոչ է արել բիզնես հատվածին մասնակցել բժշկական սարքավորումների և պարագաների գնմանը։
Եմեցն ընդգծել է, որ ֆինանսիստները միջոցները հաշվարկելու ժամանակ չպետք է հույսները դնեն 65-ն անց մարդկանց վրա:
 
«Ես միշտ ասում եմ` հաշվե՛ք, թե որքան ֆինանս պետք է հատկացվի ողջ մարդկանց և ոչ թե դիակների համար»,- նշել է Եմեցը։
Վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 դեպք, որից 3-ը՝ մահվան ելքով։ Նշվում է, որ երկրում հիվանդությունից ապաքինվել է մեկ մարդ։
 
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր