Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 մար 2020 12:36

Հիշո՞ւմ եք, երբ ամիսներ առաջ Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով փակվեց հակատուբերկուլյոզային դիսպանսերը

Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն. «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը գրում է.
«Այսօր այս արտակարգ դրության ժամանակ մենք ունենք մի շարք խնդիրներ, ինչի մասին ամիսներ շարունակ աղաղակում էին մասնագետները: Հիշո՞ւմ եք, երբ ամիսներ առաջ Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով փակվեց հակատուբերկուլյոզային դիսպանսերը:
Բավական չէ ամբողջ ծառայությունը դադարեցվեց, մի բան էլ մասնագետներին առաջարկեցին այլ աշխատանքներ, օրինակ` աման լվացող, բեռնատարի վարորդ, պահակ և նմանապիտ աբսուրդային գործեր:
Հիմա մյուս խնդիրը` ՁԻԱՀ կենտրոնը: Կենտրոն, որը ունի կարևորագույն նշանակություն և հենց այս ժամանակահատվածում իր ՊՇՌ-ի գենետիկական լաբորատորիայով կարող էր կատարել կորոնավիրուսի դիագնոստիկան:

Կենտրոնի համաճարկաբանները կարող էին վերլուծություններ անել և ավելի արդյունավետ դարձնել վարակի կանխարգելումը: Այս ամենը ներկայացնում եմ ձեզ հիշեցման կարգով: Հիմա անցնենք բուն թեմային:
Ըստ ինձ հասած լուրերի այսօր Արսեն Թորոսյանը փնտրում է թոքաբանների ,ֆտիզիատորների : Բայց մոռանում է, որ մասնագետներին ուղարկել է պահակ, աման լվացող, բեռնատարի վարորդ կամ լավագույն դեպքում տուն` աշխատանքի:
Գիտեք ինձ մոտ տպավորություն է, որ կանխավ հաշվարկված էր այս ամենը: Չնայած ես չեմ ողջունում նրա այս չմտածված քայլերը, բայց այնուամենայնիվ կոչ եմ անում մասնագետներին` տարբերվել Թորոսյանից ,մեծահոգի գտնվել և միանալ վիրուսի դեմ պայքարին` հանուն ազգի:
Սա պատերազմ է, իսկ զինվորները բժիշկներն են: Իսկ պատերազմի դաշտում զինվորը իրավունք չունի նեղանալ և հետ կանգնել:

Թորոսյան,  քեզ խորհուրդ կտամ հազար անգամ չափել, մեկ անգամ կտրել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր