10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

24 մար 2020 13:18

Պետությունն ունի ռեզերվներ եւ պիտի աջակցի, ոչ թե ասի գնացեք 0 տոկոսով վարկ վերցրեք

Քաղաքացիներն այսօր հայտնվել են մի իրավիճակում, երբ որ պետությունը միջամտել է նրանց տնտեսական գործունեության մեջ եւ դադարեցրել է մի շարք ընկերությունների գործունեությունը, պետականորեն արգելված է։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան։
Նրա խոսքով՝ պետությանը կոչ են արել, որպեսզի ֆինանսավորեն այն քաղաքացիներին, որոնք աշխատում են այն ոլորտներում, որոնք այսօր ամենախոցելին են համարվում։

«Պատկերացնենք՝ Չարենցավանից Երեւան եկած մի կին, որն ինչ որ սրճարանում մատուցողուհի է աշխատել, հիմա տան վարձը վճարելու խնդիր ունի, կոմունալները վճարելու խնդիր ունի, վարկ ունի, որը չի կարողանում վճարել, այսինքն այս խնդիրները կան եւ սա մի մարդու մասին չէ խոսքը, հազարավոր մարդկանց մասին է խոսքացությունը գնում։ Պետությանը կոչ ենք արել, որ ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրի մեր այն քաղաքացիներին, որոնք աշխատում են այն ոլորտներում, որոնք այսօր ամենախոցվածն են։ Սա նոր հեծանիվ չի, ամբողջ աշխարհում այս մեթոդն է կիրառվում, սկսած ԱՄՆ–ից»։
Հարցին արդյոք պետությունն ունի՞ այդքան միջոցներ, որպեսզի նշված քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրի, Մարուքյանը պատասխանեց. «Պետությունն ունի ռեզերվներ եւ պիտի աջակցի, ոչ թե ասի գնացեք 0 տոկոսով վարկ վերցրեք, որն ըստ էության անարդյունավետ միջոց է, որովհետեւ հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան այդ 0 տոկոսով վարկերը, նրանք իրենց բարձր տոկոսով վարկերը կփակեն եւ կունենան 0 տոկոսով վարկ։ Այսինքն դա չի հասնի քաղաքացուն, որը տուժված է։ Հետեւաբար, երբ մարդիկ բանկերից բողոքում են, պետք  չէ նրանց հետ ուղարկել բանկեր»։
Մարուքյանի խոսքով՝ իր առաջարկածով նույն գումարն է տրամադրվելու քաղաքացիներին, ինչ կառավարությունը պատրաստվում է տրամադրել բանկերի միջոցով։
Լրագրողի հարցին, որ Գագիկ Ծառուկյանն ասել է ինչո՞ւ պետք է ինքը վճարի, ով արտակարգ դրություն մտցրել է, թող նա էլ աշխատակիցներին վճարի, դուք կիսո՞ւմ եք այդ մոտեցումը, Մարուքյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում կիսում եք մոտեցումը, դա ես եմ ասել սկզբից, Գագիկ Ծառուկյանը չի ասել, ինձանից հետո է գագիկ Ծառուկյանն ասել, ուղղակի տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատողներ, ինքը՝ ունի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր