Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

24 մար 2020 13:38

Կորոնավիրուս. ինչպես է մշակվում պատվաստանյութը՝ բացատրում է մասնագետը

Ամերիկայի Ձայնի խնդրանքով  Ջոնս Հոփքինս Բժշկության Դպրոցի դոկտոր Ջեյսոն Ֆարլին ներկայացնում է, թե ինչպես է մշակվում պատվաստանյութը։
Ա․Ձ ․Դոկտոր Ֆարլի, մենք տեղեկացել ենք, որ Միացյալ Նահանգներում պատվաստանյութի առաջին փորձարկումները սկսել են փետրվարի վերջում Մոդերնա ընկերության կողմից (ամերիկահայ Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունը): Այդ ամերիկյան ընկերությունը հայտարարել է մարդկանց վրա փարձարկումներ անցկացնելու մասին: Մենք տեղյակ ենք նաև, որ առնվազն և 20 այլ ընկերություններ աշխատում են պատվաստանյութի մշակման վրա: Սակայն, մենք հնարավոր է պատվաստանյութ չունենանք առնվազն մեկ-մեկ ու կես տարի: Օգնեք, խնդրում եմ, մեր լսարանին հասկանալ, թե ինչպե՞ս է րոշվում պատվաստանյութի մշակման ժամանակացույցը:
Ջեյսոն Ֆարլի․ Առաջինը՝ մեզ անհրաժեշտ են անձինք, ովքեր համաձայն են ստանալ պատվաստանյութը, անձինք, ովքեր վարակված չեն կորոնավիրուսով: Պատվաստանյութի փորձարկումների ընթացքում ավանդաբար մի խումբը ստանում է դատարկ պատվաստանյութ կամ պլացեբո, իսկ մյուսը՝իրական պատվաստանյութ, և մենք հետևում ենք այդ անձանց: Սակայն, այս փարձարկումներում բարոյական չի լինի մասնակիցներին չսովորեցնել, թե ինչպես պաշտպանվել վիրուսից:
Ուստի երկու խմբի մասնակիցներն էլ ստանում են տեղեկատվություն, թե ինչպես պաշտպանվելև չվարակվել վիրուսով. Այնուհետև մենք հետևում ենք այդ մարդկանց: և եթե մասնակիցներից մեկը վարակվում է վիրուսով, մենք կարող ենքտեսնել, թե արդյուք պատվաստանյութ ստացածներն ավելի լավ են հաղթահարում վիրուսը քան նրանք, ովքեր այն չեն ստացել: Սակայն, եթե փորձարկման բոլոր մասնակիցները հետևեն պաշտպանության մեր խորհուրդներին՝ լվացվեն, պահպանեն սոցիալական տարածությունը, ապա հնարավոր է փորձարկման և ոչ մի մասնակից չվարակվի վիրուսով, ինչի արդյունքում փարձարկման արդյունքներ չենք ունենալու: Ուստի անհրաժեշտ կլինի հավելյալ մասնակիցների ներգրավել, որպեսզի պարզվի, թե արդյոք պատվաստանյութն աշխատում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր