Տեսանյութ.Նոր կորոնավիրուսը շրջանցելն ամենևին էլ բարդ գործ չէ
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2020/03/%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1-1536x864.jpg)
Կորոնավիրուսն այն չարիքներից է, որը հնարավոր է շրջանցել: Նախ՝ նոր կորոնավիրուսի, այսպես ասած, աշխատաոճի մասին հիշենք, որից պարզ կդառնա, թե ինչու է մեկը վարակվում, մյուսը՝ ոչ: Չվարակվողը վիրուսի համար «բանալի», այսինքն՝ անհրաժեշտ կառուցվածքով սպիտակուց չի ունենում: Ամեն դեպքում, վիրուսներն արագ մոդիֆիկացվող օրգանիզմներ են, դրանց մակերևութային սպիտակուցները կարող են փոփոխության ենթարկվել՝ «բանալի» դառնալով նաև այլ օրգանիզմների համար, ուստի թիվ մեկ փրկությունը եղել և մնում է վիրուսից պաշտպանվելը:
Կորոնավիրուսային այս օրերին հաճախ եք լսել, թե ինչպես օգտագործել ախտահանիչ միջոցներ: Այստեղ այլ հարց է առաջանում, օրինակ՝ որքա՞ն ալկոգել լցնել, որ ձեռքերդ ամբողջությամբ ախտահանվեն: Պատասխանն է՝ մեկ ու կես միլիլիտր:
Սեղան, բռնակ ու հատակ մաքրելու համար հիմա աշխարհում միայն քլոր չէ, որ առաջարկում են: Նույն քլորի ազդեցությունն ունեցող, բայց շատ ավելի մատչելի ու անհոտ ախտահանիչներ կան:
Ուշադրություն. «Ամենաբարձ ախտահանիչ հատկությունները դրսևորվում են 70-75 տոկոսանոց սպիրտի մոտ» ձևակերպումը պատահական չէ: Ավելին, պատահական չէ, որ ախտահանիչ նյութերի բաղադրության մեջ սպիրտի հենց այս տոկոսն է:
Մանրամասները՝ տեսանյութում: