Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

25 մար 2020 11:55

COVID-19-ի բռնկումից առաջ Բելգիան ոչնչացրել է միլիոնավոր պաշտպանիչ դիմակներ

Բելգիայի առողջապահության նախարարությունը COVID-19 -ի համավարակից առաջ ռազմավարական պահուստից ոչնչացրել է միլիոնավոր պաշտպանիչ դիմակներ, քանի որ դրանց պահպանման ժամկետն անցած է եղել: Այդ մասին հայտնում է The Brussels Times- ը:

32 միլիոն վիրաբուժական դիմակներ և 6 միլիոն FFP2 տիպի շնչառական դիմակներ ոչնչացվել են, քանի որ սպառվել է պահպանման ժամկետը, և համարվել է, որ դրանք գործածման համար անպիտան են դարձել: Դրանից հետո Առողջապահության նախարարությունը որոշել է չփոխարինել վերացված խմբաքանակը», – ասվում է հրապարակման մեջ:
Նշենք, որ դիմակները ձեռք էին բերվել 2006 թ.-ին, թարմացվել 2009-ին՝ խոզի գրիպի համաճարակի պատճառով: Այն ժամանակ դրանք ձեռք բերելու համար ծախսվել էր 9 միլիոն եվրո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր