Արագածոտնում բախվել են օտարերկրացիներ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը և 2 «Opel Zafira»-ները․ կան տուժածներ          Կոլումբիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակմանը       Իրանում բողոքի ալիքը համակարգային առումով լուրջ արդյունք գրանցելու ունակ չէ    

25 մար 2020 12:16

Թրամփը Զատկի օրերին կորոնավիրուսի պատճառով դրված սահմանափակումները կհանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել Զատկի օրերին հանել կորոնավիրուսի պատճառով դրված տնտեսական սահմանափակումները: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Մենք համեմատաբար շուտ կբացվենք: Մենք պետք է անենք դա: Ես ուզում եմ, որ երկիրը մինչև Զատիկ բացվի»:

Թրամփը սահմանափակումների հանման մասին ակնարկել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 12 -ին: Սահմանափակումների մեղմացումներն առաջին հերթին կվերաբերեն Թեքսասին և Միջին Արևմուտքին: Apple ընկերությունն էլ իր հերթին է հայտարարել, որ մինչև այժմ փակված իր խանութների մի մասը կբացվի ապրիլի կեսերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր