«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

25 մար 2020 14:36

Վեոլիա Ջուր. Շատ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես հետաձգվում է

Ի կատարումն ՀՀ Պարետատան կարգադրության՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ համակարգը նույնպես նվազագույնի է հասցնում ուղղակի շփումները հանրության հետ: Շատ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես հետաձգվում է. ոչինչ, իրավիճակը շտկվելուց հետո համատեղ ուժերով արագորեն կլուծվեն առաջացած խնդիրները: Սակայն ջրամատակարարման հետ առնչվող ստորաբաժանումները շարունակում են գործել կանոնավոր, շուրջօրյա ռեժիմով:
Ինչպես տեղեկացնում է ընկերության Տեխնիկական տնօրինության Կենտրոնական կարգավարական խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը, ներկայումս որևէ խնդիր համակարգում չկա, ջրարտադրությունը աղբյուրներում այս պահին կազմում է 16205 լիտր վայրկյանում, հայտարարված գրաֆիկն ապահովվում է ամենուր:
Ընկերության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ ջրաղբյուրներ, պոմպակայաններ, քլորակայաններ, կարգավարական ծառայություններ, 185 հեռախոսային կենտրոն, շահագործման տեղամասեր …
Ամենուր աշխատանքը շարունակվում է հաստատված կարգով: Հեռախոսազանգերը ընդունվում են, վթարները վերացվում են ժամանակին: Այս օրերին, առավել քան նախկինում, համակարգի աշխատակիցները գիտակցում են իրավիճակի լրջությունն ու իրենց պատասխանատվությունը հանրության առջև: Անգամ նրանք, ովքեր անցել են հեռահար աշխատանքի, ամեն պահի կարող են մեկնել հավանական պատահարի վայր։
Նշվում է՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատում է արտակարգ պայմաններում, պատրաստ ամեն վայրկյան արձագանքելու առաջացող մարտահրավերներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր