Հուլիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած    

24 մար 2020 18:00

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է կրթության ոլորտի ծրագրային դրույթները. Տեսանյութ

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ներկայացրել է կրթության ոլորտի ծրագրային դրույթները:
Դրանք են՝
✅Բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար կրթական համակարգի ներդրում:
 
✅Կրթական համակարգի զարգացման հայեցակարգի ընդունում:
 
✅Կրթության որակի բարձրացմանն ուղղված համակարգային ու հետևողական քայլերի իրականացում՝ մոտիվացիոն ու վերապատրաստման տարաբնույթ ծրագրերի միջոցով:
 
✅Ուսուցիչներին և դասախոսներին լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրում:
 
✅Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության զարգացմանն ուղղված ռազմավարության մշակում և իրականացում:
 
✅Տեխնոլոգիական ոչ ֆորմալ կրթության կենտրոնների (Թումո, Սմարթ կենտրոններ, Արմաթ լաբորատորիաներ) թվի ավելացում:
 
✅Ներառական կրթական համակարգի բարելավում:
 
✅Նախադպրոցական հաստատությունների թվի ավելացում:
 
✅Գիտական ծրագրերի խրախուսում և գիտահետազոտական ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծված գիտական վերջնարդյունքի գործնականացման մեխանիզմների մշակում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր