ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավել COVID-19-ի դեպքերի թվով.CNN

Ջոնս Հոփքինս համալսարանի տվյալներով՝ երկրորդ տեղում է Չինաստանը (81 782 դեպք), երրորդ տեղում է Իտալիան, որտեղ COVID-19-ով վարակվել է 80 589 մարդ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ընդ որում՝ այս պահին կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն ԱՄՆ-ում 6,3 անգամ քիչ է, քան Իտալիայում (ԱՄՆ-ում մահացել է 1301 մարդ, Իտալիայում՝ 8215) եւ 2,5 անգամ քիչ, քան Չինաստանում (պեկինյան պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Չինաստանում COVID-19-ին զոհ է գնացել 3287 մարդ):