Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով          Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան       Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է    

27 մար 2020 11:58

ՀԴԲ-ն տղամարդու է կալանավորել, որը պնդում էր, թե ստեղծել է կորոնավիրուսի դեմ դեղը. AP

ՀԴԲ աշխատակիցները կալանավորել են Հարավային Կալիֆոռնիայի բնակչին, որը պնդում էր, թե մշակել է կորոնավիրուսի դեմ դեղը, եւ ներդրումներ է պահանջել ընկերության մեջ, որը պետք է դեղը վաճառի, փոխանցում է AP-ն:
Կիթ Լոուրենս Միդլբրուքը Instagram-ի իր 2,4 մլն բաժանորդներին հայտնել է, որ իր ընկերությունը շահույթի տեսքով հարյուր միլիոնավոր դոլար կվերադարձնի, նշված է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ: Միդլբրուքը հավաստիացրել է, որ հաբեր է մշակել, որոնք կկանխեն COVID-19-ով վարակումը եւ կբուժեն նրանց, ովքեր արդեն վարակվել են:


Նրան կալանավորել են հանդիպման ժամանակ, երբ նա հաբեր է բերել ՀԴԲ գործակալին, որը ներկայացել էր որպես ներդրող:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր