Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

27 մար 2020 15:21

Կոտայքում դեպքի վայր մեկնող ոստիկանության մեքենան շրջվել է. ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի 080 II 03 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հացավան-Գառնի ավտոճանապարհի՝ Հացավան գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին եւ կողաշրջվել։
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։


Աղբյուրի տեղեկություններով՝ «ՈւԱԶ»-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում եւ սպասարկում է ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներին։ Վարորդն ու ուղեւորը կանչով մեկնում էին Գառնի գյուղ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր