Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

30 մար 2020 10:55

Կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը ԱՄՆ-ում, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից. Newsweek

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից: Այս մասին մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է newsweek.com-ը։

«Նախնական կանխատեսումների համաձայն՝ մահացության գագաթնակետը տեղի կունենա երկու շաբաթից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է, որ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում բոլորը հստակ հետևեն բժիշկների հանձնարարականներին»,- ընդգծել Է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մինչև ապրիլի 30-ը երկարացնում է «սոցիալական հեռավորության» գործողությունը՝ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում:

«Որքան ավելի հստակ մենք հետևենք բժիշկների խորհուրդներին, այնքան արագ այդ մղձավանջը կավարտվի»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ կոչ անելով իրենց քայլերով օգնել բժիշկներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր