Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

30 մար 2020 15:00

Քլորոքինի և հիդրօքսիքլորիքինը հավանական միջոց՝ COVID-19 բուժման համար. France 24

ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության կողմից հաստատվել է մալարիայի դեմ պայքարող 2 դեղամիջոցների սահմանափակ կիրառումը՝ կորոնավիրուսի բուժման համար։ Այս մասին գրում է France 24-ը։
Կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ Առողջապահության և Մարդկային ծառայությունները մանրամասն ներկայացնում են դեղորայքի վերջին նվիրատվությունները ազգային պաշարներին`ներառյալ քլորոքինի և հիդրօքսիքլորիքինի, որոնք երկուսն էլ հետազոտվում են որպես հավանական միջոց՝ COVID-19 բուժման համար:
Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ երկու դեղամիջոցները կարող են լինել «Աստծո պարգև», չնայած գիտնականները նախազգուշացնում են վտանգների մասին։
Շատ հետազոտողներ, այդ թվում  ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին, հորդորել են հասարակությանը զգույշ լինել՝ մինչև ավելի մեծ կլինիկական փորձարկումները կվավերացնեն փոքր ուսումնասիրությունները:
ԱՄՆ-ի երկու բժշկական մարմիններ`Առողջապահության ազգային ինստիտուտը և Կենսաբժշկական առաջադեմ հետազոտությունների և զարգացման մարմինը, ներկայումս աշխատում են նման փորձարկումների պլանավորման ուղղությամբ:
Մտավախություններից է նաև այն, որ այս դեղամիջոցների օգտագործումը կորոնավիրուսի դեմ կարող է հանգեցնել դեղամիջոցի սղության այն հիվանդների համար, որոնք դրա կարիքն ունեն։
Թրամփը թվիթերում գրել էր, որ հիդրօքսիքլորոքինն ու ազիտրոմիցինը կարող են բուժել կորոնավիրուսը։
Նշենք, որ օրերս նաև Ֆրանսիան հաստատեց, որ հիդրօքսիքլորոքինը կարող է կիրառվել բուժման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր