Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

30 մար 2020 17:10

Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում

Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում: Իր կարծիքով կիսվել է ՄԳՈւ կենսաբանության ֆակուլտետի վարակաբանության ամբիոնի վարիչ Օլգա Կարպովան:
RT-ի հետ զրույցում նա ասել է, որ տարբեր ընթացքը կարող է բացատրվել վարակման տարբեր աղբյուրներով:
«Կարելի է վարակվել վիրուսով, որն անցել է մի քանի մարդու միջով եւ արդյունքում թուլացել է: Եվ կարելի է վարակվել անմիջապես վիրուսակիրներից, օրինակ՝ չղջիկներից»,- ասել է Կարպովան:

Խոսելով կորոնավիրուսի կրկնման մասին, վարակաբանը նշել է, որ դրա գիտական հաստատում չկա:
Նշենք, որ այլ մասնագետների կարծիքով՝ հիվանդության ընթացքը կապված է առանձին պացիենտի իմունային համակարգի եւ նրա առողջական ընդհանուր վիճակի հետ, այլ ոչ թե շտամի հետ, որով նա վարակված է:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր