Վարակակիրներին եւ նրանց հետ շփումներ ունեցած անձանց մեկուսացման գործընթացը շարունակվում է.«Հրապարակ»

Նրանք, ըստ տեղեկությունների, օրերս կորոնավիրուսից մահացած Ալափարսի 55-ամյա բնակչուհու եւ նրա հարազատների հետ շփում ունեցած անձինք են: Նախօրեին էլ 18 հոգի էին Չարենցավան քաղաքից տարել թեստավորման:
Նախնական հաշվարկով՝ Չարենցավանից վարակվածների թիվը, ըստ պաշտոնական աղբյուրների, հասնում է շուրջ 60-ի, իսկ մեկուսացվածների թիվը՝ մի քանի հարյուրի: Նշենք, որ այս օրերին քաղաքում ոստիկանական խմբեր են շրջում, կանգնեցնում-ստուգում են մարդկանց, անգամ տուգանում, բայց միեւնույն ժամանակ նրանց քթի տակ նաեւ մարդիկ ազատ զբոսնում են՝ առանց դիմակի, ձեռնոցի եւ տեղաշարժման թերթիկի: Մենք տեղեկացանք, որ քննարկվում է քաղաքը փակելու հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում