Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

01 ապր 2020 11:14

Երևանի մետրոպոլիտենը փակ է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է մետրոպոլիիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։ Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով,
մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ ՝
 Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր