Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 ապր 2020 15:33

Evocabank-ը վարկառուներին սպառնում է տույժերով և գույքից զրկումով

Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո Կառավարությունը հորդորեց բանկերին և վարկային կազմակերպություններին քաղաքացիներին ու ընկերություններին տրամադրել վարկային արձակուրդներ։ Այս նախաձեռնությանը միացան մի շարք բանկեր և ՈՒՎԿ-ներ։
     Որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ, սակայն, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձեցին «խորամանկել» և հայտարարեցին, որ միանում են վարկային արձակուրդ տրամադրելու կառավարության հորդորին։ Իրականում վերջինները սկսել էին զանգահարել վարկառուներին, տեղեկացնել և պարտադրել վարկերի մարում՝ բանկի հետ խնդիրներից խուսափելու համար։ Նման սկանդալում հայտնվեց Գռզոյի (Խաչատուր Սուքիասյան) Հայէկոնոմբանկը։
     Այսօր արդեն, MAMUL.am-ի խմբագրությունն ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, ովքեր տեղեկացնում են, որ Evocabank-ը սկսել է զանգահարել, նամակներ ուղարկել իր վարկառուներին և ծանուցել, որ վարկային պարտավորությունների ուշացումը կբերի տույժերի, տուգանքների և գույքի կորստի։
     Ստորև ներկայացնում ենք Evocabank-ի ծանուցումը՝ առանց մեկնաբանության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր