Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել          Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք       Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է    

01 ապր 2020 17:02

Վրաստանում կորոնավիրուսի բուժման համար կիրառել են առողջացած մարդու արյան պլազման. Պաատա Իմնաձե. imedinews.ge

«Առողջացած մարդու արյան պլազմայով կամ արյամբ բուժման եղանակը բավական կիրառելի մեթոդ է, մենք ևս բուժման այդ ձևը կիրառել ենք նաև Վրաստանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Այս մասին հայտնում է imedinews.ge-ն:


«Մեծ թվով առողջացած մարդու արյուն պետք է ունենանք, որպեսզի այնուհետև դրանք կիրառվեն ծանր հիվանդների բուժման ժամանակ: Այս մեթոդը հայտնի է, և մեր գործընկեր վարակաբանները մտածում են այս ուղղությամբ»,- հայտարարել է Իմնաձեն:
Նշենք, որ Վրաստանում կա կորոնավիրուսով հիվանդ 115 հիվանդ և 25 բուժված մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր