Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

02 ապր 2020 12:17

Տեսանյութ.Կան նոր, դրսից բերովի դեպքեր՝ թե ցամաքային ճանապարհով, թե օդային. Շփման շրջանակը պարզվում է

Այսօր առավոտվա դրությամբ ունենք կորոնավիրուսով հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մեծամասնությունը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել. օրինակ կարանտինում կամ եղել են ի սկզբանե հաստատված պացիենտների հետ շփման գոտում: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Իհարկե, կան նաեւ նոր դեպքեր, հատկապես բերովի տարբեր երկրներից՝ թե ցամաքային ճանապարհով, թե օդային: Դրանց շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք այն բոլոր գործողությունները, որոնք մինչեւ հիմա արել ենք»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր