Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

02 ապր 2020 15:52

Կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով.. ՌԴ ԱՆ գլխավոր ուրոլոգ. Ինտերֆաքս

ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսը փոխանցվում է նաեւ սեռական ճանապարհով, հայտնում է Ինտերֆաքսը:
«Դուք պետք է հասկանաք, որ եթե սկսվում է մերձեցումը, ապա սեռական ճանապարհն ամենակարևորը չէ, թեեւ, իհարկե, դրա մասին եւս պետք է մտածեք, մանավանդ որ կարանտինում եք գտնվում», — ասել է բժիշկ-փորձագետը:
Երբ կորոնավիրուսային վարակի մասին տեղեկությունները գալիս էին միայն Չինաստանից, սկզբում ենթադրվում էր, որ այն չի փոխանցվում մարդուց մարդուն, և առաջին վարակված անձինք այցելել են Ուհանի ծովամթերքների շուկա, որտեղ նրանք կարող էին վարակվել վաճառվող կենդանիներից և մսից: Բժիշկների վարակվելուց հետո ակնհայտ դարձավ, որ վիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում: Բելգիայի լրատվամիջոցները հայտնեցին, որ կատուն վարակվել է տիրոջից, Հոնկոնգում՝ շունը:
Ապրիլի 1-ին ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Բուրմատովը հայտնել էր, որ գիտնականները բացառում են այդ վարկածները, և որ կատուներն ու շները չեն կարող վարակվել COVID-19 կորոնավիրուսով և տարածել այն:
Այժմ համարվում է, որ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև այն առարկաների միջոցով, որոնց վրա կարող է պահպանվել մի քանի օր: Ռոսպոտրեբնադզորը, վկայակոչելով ԱՀԿ տվյալները, հայտարարել է, որ վիրուսը թղթի վրա՝ ներառյալ փողը, մնում է մինչև երեք օր, իսկ պլաստիկ բանկային քարտերի վրա ՝ մինչև ինը օր: Ապրիլի 1-ին գերատեսչությունը ռուսաստանցիներին հրահանգեց միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորություն պահել:

 Աղբյուր՝ Ինտերֆաքս

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր