Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

02 ապր 2020 17:36

Որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց օգտագործվող հավելվածն արդեն փորձարկումներ է անցնում նաև Վրաստանում. նախարար

Տարբեր երկրներում որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց օգտագործվող հավելվածն արդեն փորձարկումներ է անցնում նաև Վրաստանում: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին:

Առողջապահության նախարարի խոսքով՝ հավելվածն ակտիվացնելուց հետո քաղաքացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե արդյոք իրենք շփվել են վարակված մարդու հետ: Հավելվածը կտեղեկացնի նաև այն վայրերի մասին, որտեղ կորոնավիրուսով վարակված անձինք են եղել:
«Մենք ծրագրում ենք լրացուցիչ տեղեկություններ հաղորդել հասարակությանը հավելվածի մասին: Ներկա դրությամբ սա միայն թեստային ռեժիմով է արվում, և մենք արդեն համոզվել ենք, որ հավելվածն իրոք արդյունավետ կլինի, այն հարմարվում է վրացական իրականությանը և տեղեկատվական մեծ բազաներ ունի: Մենք պատրաստ ենք քաղաքացիներին տեղեկացնել այս հավելվածի մանրամասների մասին, որպեսզի նրանք կարողանան հետևել իրենց առողջությանն ու անվտանգությանը, իմանան, թե որտեղ են վարակվել կորոնավիրուսով, և արդյոք նրանք անձնապես շփվել են վարակված մարդու հետ: Սա կօգնի նաև հիվանդությունների վերահսկման կենտրոնների համաճարակաբաններին»,-հայտարարել է Տիկարաձեն:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի, 26 մարդ առողջացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր