Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

03 ապր 2020 13:54

Տեսանյութ.Մեծ ռեսուրսներ, փողեր են այստեղ ծախսվում, որով փորձում են վարկաբեկել մարդկանց

«Երկրում ամեն ինչ կանգնած է, ոչ մի աշխատանք չկա, ոչ մի բան չի գործում, բայց մի բան կա, որ անդադար գործում է, որ այդպես գնա, չի էլ կանգնելու։ Դրանք յութուբյան բացված ալիքներն են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով նյութեր են պատրաստում ու այդ նյութերով, իրենց հավատով, փչացնում են, վարկաբեկում են, վնաս են հասցնում  այս կամ այն քաղաքական, հասարակական գործչին, այդ թվում հայտնի երգիչների ու հանրային գործիչքները, կապ չունի մարդիկ են, որոնք որևէ հարցով որևէ իրավիճակում  համաձայն չեն եղել, համաձայն չեն գործող իշխանության հետ։

«Այդ Յութուբի ալիքները մեր մոնիտորինգի տակ են։ Մոնիտորինգը ցույց է տալիս, որ  երբեք քննադատական նյութեր չկան այնտեղ։ Երբ իշխանություններն ասում են, որ մենք մեդիա չունենք, խայտառակ վիճակ է, ամբողջ  մեդիան ուրիշների ձեռքում է, մենք  տուժվում ենք, պարտվում ենք մեդիայում, իմացեք, որ դա այնքան էլ այդպես չէ կամ ընդհանրապես այդպես չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև տեսնում ենք մեծ ռեսուրսներ, փողեր են այստեղ ծախսվում, որով փորձում են վարկաբեկել մարդկանց։

Սիրելի իշխանություններ, կարո՞ղ է իմանաք՝ ովքեր են փող ծախսում, որ իշխանության հետ անհամաձայնություն ունեցող մարդկանց վարկաբեկեն»,- ասաց Է.Մարուքյանը։

Այնուհետև նա շարունակեց. «Ինչո՞ւ եմ ասում, որ սա իշխանության մոտ կանգնած, իշխանության հետ կապ ունեցող, կամ հենց իշխանությունն է սրա պատասխանատուն։ Որովհետև միշտ ընդդեմ իշխանության հետ անհամաձայնողների է»։ 


Մանրամասները՝ տեսանյութում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր