Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը          Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր       Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը    

03 ապր 2020 14:36

WFP-ն նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մասշտաբային սով է կանխատեսում. DW

Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մասշտաբային սով է կանխատեսում, հաղորդում է DW-ը:


«Մենք լրջորեն մտահոգված ենք: Մենք մտավախություն ունենք, որ մեզ իրապես մեծ ճգնաժամ է սպասվում»,- ասել է WFP-ի ներկայացուցիչ  Բեթինա Լյուշերը:

 
Նրա խոսքով՝ WFP-ն արդեն անհետաձգելի մարդասիրական օգնություն է ցուցաբերում ավելի քան 80 երկրներում 87 մլն մարդու:

«Կորոնավիրուսի պատճառով աֆրիկյան երկրներում ծանր վիճակ է ստեղծվել, հատկապես այն վայրերում, որտեղ տնտեսությունն ու առողջապահական համակարգը թույլ են»,- նշել է Լյուշերը:


ՄԱԿ-ի գնահատմամբ՝ այսօր աշխարհում սովի է մատնված ավելի քան 820 մլն մարդ՝ Հարավային Սուդանում, Եթովպիայում, Սոմալիում, Քենիայում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր