Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 ապր 2020 14:58

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը անսպասելիորեն հաջող է ընթանում. Foreign Policy

Foreign Policy-ի թղթակից Էմի Մակկինոնն ընդգծել է, որ Վրաստանը բավականին շուտ արձագանքեց կորոնավիրուսին:

«Չնայած փոքր երկիր լինելուն ու ծանր վիճակում գտնվող տնտեսությանը՝ փետրվարի վերջին երկիրը սկսեց լուրջ քայլեր ձեռնարկել, ներառյալ դպրոցների փակումն ու լայնամասշտաբ թեստերի անցկացումը: Վրաստանում այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 117 դեպք (այժմ արդեն 148 է-), և ոչ մի մարդ չի մահացել»,-նշել է Մակկինոնը:

«Ես կարծում եմ, որ կառավարության կողմից հենց սկզբից այս ամենը լուրջ ընդունելն օգնեց: Սա երկիր է, որը սովոր է ճգնաժամի, սա երկիր է, որը քաղաքացիական պատերազմներ և 2008 թվականին Ռուսաստանի ներխուժում է տեսել, 1990-ականներին էլ մութ ժամանակաշրջան է ապրել ԽՍՀՄ փլուզումից հետո»,-Մակկինոնի հետ զրույցում ասել է վրացի լրագրող Նատալյա Անթելավան:

«Վրաստանի, Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի և Իսլանդիայի օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը կարելի է կանգնեցնել»,- ասվում է հոդվածում:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր