Արցախի էջը փակված չէ, մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է          Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

04 ապր 2020 15:10

Համաշխարհային տնտեսությունը գրեթե կանգ է առել.ԱՄՀ ղեկավարը՝ համաշխարհային տնտեսության վիճակի մասին

Համաշխարհային տնտեսությունը գրեթե կանգ է առել, և իրավիճակը շատ ավելի վատ է, քան 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան:


«ԱՄՀ պատմության մեջ երբևէ չենք տեսել, որ համաշխարհային տնտեսությունը կանգ առնի: Մենք անկման մեջ ենք»,- հայտարարել է Գեորգիևան:


Ըստ նրա՝ զարգացող երկրներն ամենից շատն են տուժում կորոնավիրուսի հետևանքներից, քանի որ նրանք «ավելի քիչ ռեսուրսներ ունեն պաշտպանվելու այս կրկնակի ճգնաժամից՝ տնտեսական ու առողջապահական»:
     «Իրականում, մեր հիմնադրման 75-ամյա պատմության ընթացքում երբևէ այդքան շատ երկրներ միաժամանակ չեն դիմել արտակարգ իրավիճակներով պայմանավորված ֆինանսավորման համար։ Մեզ արդեն դիմել են 85 երկիր»,-նշել է Գեորգիևան:
     Նա հավելել է, որ ԱՄՀ-ը պատրաստ է օգտագործել իր ամբողջ պահուստը, որը կազմում է 1 տրիլիոն դոլար և կրկնապատկել արտակարգ իրավիճակների ֆինանսավորման ծավալը 50 միլիարդ դոլարից մինչև 100 միլիարդ դոլարի սահմաններում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր