Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»       Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի    

04 ապր 2020 15:52

Դե հիմա գնանք ու բացատրենք ՀՀ քաղաքացիներին, ովքեր մնացել են ուրիշ երկրների օդանավակայաններում

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրում է.


«Ո՞վ էր ասում, որ մեզ ազգային ուղևորափոխադրող պետք չէ.ասեմ ավելին`ԱԺ-ում այս հարցի շուրջ բանավեճի ժամանակ ես բազմաթիվ անգամ ընդգծել եմ, որ ազգային ավիաուղևորափոխադրողը շատ կարևոր դեր է խաղալու հնարավոր ֆորս մաժորների ժամանակ։


Դե հիմա գնանք ու բացատրենք ՀՀ քաղաքացիներին, ովքեր մնացել են ուրիշ երկրների օդանավակայաններում, որ ազգային ավիացիան «թանկ հաճույք է»:


Իմիջիայլոց, ի՞նչ կա Պետական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու պատմությունից: Փորձում եմ մասնագետներից պարզել, ոչ ոք նորմալ պատասխան չի տալիս, այդ իսկ պատճառով հենց այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկելու, որ հասկանանք իրողությունը և առհասարակ`ինչ է կատարվում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր