Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

04 ապր 2020 18:00

Տեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. Լուսանկարներ

Տեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. ԼուսանկարներԱրդեն մի քանի օր է Աջափնյակ համայնքի Նորաշեն թաղամասի (16 թաղամաս) 3-րդ շղթայի բնակիչները խուճապի մեջ են գտնվում: 

Համայնքային իշխանությունները փակել են 16 հարկանի շենքերի աղբատար խողովակները, բակերում աղբամաններ տեղադրել՝ պարտավորեցնելով ամեն օր յուրաքանչյուր շենքի 120 կամ 135 բնակարանի բնակիչներին ելումուտ անել և աղբը դրսում թափել: 

Hayacq.com-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ խաբեությամբ իրենցից ստորագրություններ են հավաքել՝ հարցին այլ ձևակերպում տալով են ստորագրություններ կորզել, նաև 12 տարեկան երեխայի են ստորագրել տվել: Շատ բնակիչներ էլ ասացին, որ իրենց որևէ մեկը նման հարցով չի դիմել և իրենք անակնկալի են եկել տեսնելով փակ աղբատարները:

Փաստորեն համայնքային իշխանությունները ի հակառակ պարետի պահանջներին՝ տանը մնալ և ինքնամեկուսանալ, իրենց անխոհեմ քայլով նպաստում են այս բազմաբնակարան շենքերի բնակիչների ամենօրյա, ամենժամյա շարժին, իր բոլոր վտանգներով: 
Իսկ թե վարակի տարածման վտանգը որքան մեծ է հուսով ենք կհետաքրքրի պարետատանը:

Hayacq.com-ը նաև ներկայացնում է, թե ինչ սանիտարահիգենիկ իրավիճակ է ստեղծվել համայնքում, այս անհասկանալի որոշումից հետո:
Տեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. ԼուսանկարներՏեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. Լուսանկարներ
Տեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. Լուսանկարներ
Տեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. Լուսանկարներ
Տեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. Լուսանկարներ
Տեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. Լուսանկարներ
Տեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. Լուսանկարներ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր