Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

07 ապր 2020 16:24

Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան դեռևս հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի պաշտոնյաներին զգուշացրել էր, որ կորոնավիրուսի ճգնաժամն ԱՄՆ-ին կարող է տրիլիոնավոր դոլարներ արժենալ և միլիոնավոր ամերիկացիների կարող է ենթարկել վարակման կամ մահվան ռիսկի: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային հարցերով խորհրդական Պիտեր Նավարոյի արածն ամենաբարձր մակարդակի նախազգուշացում էր, երբ նախագահի աշխատակազմն իր առաջին քայլերն էր անում ճգնաժամին հակազդելու համար:


«Դեղամիջոցի կամ պատվաստանյութի բացակայությունն ամերիկացիներին անպաշտպան կթողնի ԱՄՆ-ում կորոնավիրուսի լայնամասշտաբ տարածման դեպքում: Պաշտպանության բացակայությունը բարձրացնում է կորոնավիրուսի` լայնամասշտաբ համավարակ դառնալու հնարավորությունը և վտանգի տակ է դնում միլիոնավոր ամերիկացիների կյանքը». այս նախազգուշացումը Նավարոն արել է հունվարի 29-ին, երբ Թրամփը «նվազեցնում էր» կորոնավիրուսի շանսերն ԱՄՆ-ի համար: Ավելի ուշ նա հայտարարեց, որ ոչ ոք չէր կարող նման կործանիչ սցենար կանխատեսել:



Նավարոն իր զգուշացման մեջ նշել էր, որ աշխատակազմի առաջ հարց է դրված, թե որքանով ագրեսիվ պետք է դիմակայել համաճարակին, միևնույն ժամանակ նշելով, որ տնտեսական ու մարդկային կորուստներն ավելի քիչ կլինեն, եթե պարզվի, որ սա սեզոնային գրիպի պես մի բան է:


Իր նախազգուշացումը պաշտոնյան եզրափակել էր նրանով, որ ամեն դեպքում ամենավատ սցենարը չպետք է բացառել, և այդ ամենավատ սցենարներից մեկում նա նշել էր, որ կորոնավիրուսը կարող է կես միլիոն ամերիկացու կյանք խլել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր