Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

08 ապր 2020 11:53

Վրաստանում պիկը կսկսվի 2-3 շաբաթից և կտևի 2-3 շաբաթ.Երբեք այսպիսի համախմբվածություն չեմ տեսել

Վրաստանի վարակաբանական հիվանդանոցներից մեկի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ Վրաստանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում է աննախադեպ համախմբվածությամբ, և նշել է, որ այդ համախմբվածությունը պետք է պահպանել նաև տնտեսական ճգնաժամը լուծելու փուլում: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:

«Վրաստանն այս իրավիճակից դուրս կգա նվազագույն կորուստներով, և այդ ժամանակ մենք պետք է համերաշխություն դրսևորենք և միասնաբար ոտքի կանգնենք: Ես այնպես ուրախ եմ բոլորին համախմբված տեսնել, այդ թվում՝ բոլոր հեռուստաալիքներին, ներառյալ ընդդիմադիր հեռուստաալիքները: Ես աշխատում եմ բացառապես բոլորի հետ և բոլորից էլ բարություն եմ զգում: Շատ լավ կլինի, երբ համաճարակի ավարտից հետո մենք պահպանենք այս համերաշխությունը և միասնաբար դուրս գանք տնտեսական ճգնաժամից: Ես այնպիսի աճ եմ տեսնում ձեր մեջ, մարդկանց մեջ, ԶԼՄ-ներում, վրացական հասարակության մեջ, ես 72 տարեկան եմ, և երբեք Վրաստանում այսպիսի համախմբում չեմ տեսել: Ես ցանկանում եմ, որ այն պահպանվի»,-ասել է Ցերցվաձեն:


Նրա կանխատեսմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը չի գերազանցի 2000-ը, պիկը կսկսվի 2-3 շաբաթից և կտևի 2-3 շաբաթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր