Մարդկությունն իր բնականոն կյանքին դեռ երկար չի վերադառնա.25 տոկոսը նույնիսկ չգիտեն, որ վարակված են

Ալի Նուրին հայտնել է, որ սոցիալական հեռավորության պահանջները չեն չեղարկվի միչև ամառ, ինչպես կարծում են շատ ամերիկացիներ, քանի որ վիրուսն «աննախադեպ» է մարդկության պատմության ընթացքում։
«Կախարդական ամսաթիվ չկա, որից հետո բոլորը կվերադառնան իրենց բնականոն կյանքին: Այդ օրը դեռ երկար չի գա»,- հայտնել է նա։
«Նոր տեսակի կորոնավիրուսի տարբերությունն այլ գրիպների հետ այն է, որ այն 10 անգամ ավելի մահացու է և ավելի արագ է տարածվում»,- հայտնել է նա։
Նրա կարծիքով՝ COVID-19-ի դեմ արդյունավետ պայքարելու համար ԱՄՆ պետք է զանգվածային թեստավորումներ անցկացնի՝ բացահայտելու համար ոչ միայն վարակակիրներին, այլ նաև այն մարդկանց, որոնք հիվանդության հանդեպ իմունիտետ են ձեռք բերել։
«Մարտահրավերային է այն, որ վիրուսը կարող է փոխանցվել առանց ախտանիշների: Վարակակիրների 25 տոկոսը նույնիսկ չգիտեն, որ վարակված են», - ասել է վարակիչ հիվանդությունների հարցերով փորձագետը։